5 զիհաջե 1433 լուսնային թվական 5 զիհաջե 1433 լուսնային թվական 5 զիհաջե 1433 լուսնային թվական بعثه مقام معظم رهبری در گپ بعثه مقام معظم رهبری در سروش بعثه مقام معظم رهبری در بله
5 զիհաջե 1433 լուսնային թվական 5 զիհաջե 1433 լուսնային թվական 5 զիհաջե 1433 լուսնային թվական 5 զիհաջե 1433 լուսնային թվական 5 զիհաջե 1433 լուսնային թվական

5 զիհաջե 1433 լուսնային թվական

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի ուղերձը Արաֆեի օրվա կապակցությամբ Վրա են հասել բարիքներով ու շնորհներով հագեցած Հաջջի ուխտագնացության օրերը և կրկին անգամ աստվածային բարիքներով է պարգևատրում այս լուսավոր ժամադրությանը ներկայացած երջանիկներ

Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի ուղերձը Արաֆեի օրվա կապակցությամբ

Վրա են հասել բարիքներով ու շնորհներով հագեցած Հաջջի ուխտագնացության օրերը և կրկին անգամ աստվածային բարիքներով է պարգևատրում այս լուսավոր ժամադրությանը ներկայացած երջանիկներին: Այստեղ ժամանակն ու վայրը Ձեզ՝ ուխտավորներիդ յուրաքանչյուրին բարոյական ու նյութական վերելքի կոչ են անում: Այստեղ մուսուլման տղամարդն ու կինը սրտով ու հոգով ընդունում է դեպի փրկություն ու երջանկություն առաջնորդող Բարձրյալն Աստծո հրավերը: Այստեղ բոլորը առիթ ունեն փորձել եղբայրությունը, առաքինությունն ու միսատարրությունը:
Այստեղ դաստիարակության ու ուսման վարժարան և իսլամ ժողովրդի միասնականության, մեծության ու բազմազնության ցուցադրավայրն է: Այստեղ սատանայի ու չարի դեմ պայքարի դաշտն է: Այստեղ իմաստուն ու ամենակարող Աստված այնպիսի հնարավորություն է ստեղծել, որ ցանկացած հավատացյալ կարող է տեսնել իր շահերը: Եթե իմաստուն հայացք նետեք աստվածային այդ խոստումը կտարածվի մեր հասարակական ու անհատական կյանքի երկայնքով մեկ:
Հաջջի ուխտագնացության արարողակարգը ներկայացնում է անհատի ու հասարակության և աշխարհի ու հավերժության շաղախվածությունը: Անզարդ, սակայն շքեղ Աստծո տունը, ֆիզիկական մարմինների ու հոգիների պտույտը ամուր ու հավերժական առանցքի շուրջ և անվերջանալի ու կանոնավոր ջանքը մի ելակետի ու մեկնակետի միջև, խմբովի տեղաշարժը դեպի երկինք առաջորդող վայրեր՝ «Արաֆաթ»-ն ու «Մաշըար»-ը և այս միջոցին հոգիներին հանգիստ ոը անդորր պարգևող ներկայությունն ու հուզումը: Խմբական գրոհը սատանայի խորհրդանիշին դիմակայելու համար և ընթացքում տարբեր վայրերից ի մի հավաքված տարբեր գույնի ու տեսակի պատկանող մարդկանց համաքայլությունը խորհրդավոր ու իմաստավոր այս արարողության ամբողջ ընթացքում այս իմաստալի ու խորհրդավոր արարաղողության առնաձնահատկություններից է:
Նման արարողություն, որ Աստծո անվամբ իրար է կապում բոլոր սրտերը և մարդու հոգու միայնությունը լուսավորում է առաքինության ու հավատի լույսով ու նաև անհատին դուրս է հանում իր մենության պարիսպներից և նրանց միախառնում է իսլամ ժողովրդին: Նրան է հագցնում առաքինության հագուստը, որ նրա հոգին պաշտպանում է մեղքի թունավոր նիզակների դիմաց: Նրա մոտ արթանացնում է սատանաներին ու չարերին ընդդիմանալու ոգին: Այստեղ է, որ Հաջջի ուխտագնացության մասնակիցը թե տեսնում է իսլամ ժողովրդի ծավալները ծանոթանում է նրա կարողություններին և ունակություններին և թե պատրաստակամություն է հայտնում այդտեղ դերակատարություն ունենալու համար և թե աստվածային օգնության շնորհիվ թարմացնում է իսլամի մեծահարգ մարգարերի և իսլամի հետ իր ուխտակցությունը և իր ու ժողովրդի բարեփոխման, ինչպես նաև իսլամի ուսուցումների վեհացման համար վճռակամությունէ ստեղծում իր մեջ:
Այս երկուսը՝ այսինքն իրեն ու ժողովրդին բարեփոխելը դադար չունեցող արարողություններ են: Իսկ կրոնական պարտականություններում խորաթափանց հայացքով և աչալրջությամբ ու խելամտությամբ դրա իրագործումը դժվար չի լինելու իմաստուն ու հնարամիտ մարդկանց համար:
Ինքնաբարեփոխումը սկսվում է սատանայական ձգտումներին ընդդիմանալով և մեղքից հրաժարվելով, իսկ ժողովրդի բարեփոխումը սկսվում է թշնամուն ու նրա նախագծերը ճանաչելով, թշնամու հարվածաներն ու դավերը չեզոքացնելու ուղղությամբ սխրագործությամբ և ապա իսլամ ժողովուրդների ու բոլոր մուսուլմանների սրտերի ու հոգիների շաղկապմամբ կարգավորվում է:
Այս ժամանակահատվածում իսլամ աշխարհի կարևոր հարցերից մեկը, որը շաղկապված է իսլամ ժողովրդի ճակատագրին Աֆրիկային հյուսիսում ու տարածաշրջանում ընթացող դեպքերն են, որոնք մինչ օրս հանգեցրել են ԱՄՆ-ի ենթակա և սիոնիզմի հետ գործակցող մի քանի նեխած վարչակազմերի կործանմանը և սասանել է նման մի շարք այլ վարչակազմերի հիմքերը: Եթե մուսուլմանները կորցնեն ստեղծված այս բացառիկ առիթը և դա չօգտագործեն իսլամ ժողովրդի բարեփոխման ճամփին մեծ վնաս են կրելու:
Այսօր ոտնձգող ու միջամտող մեծապետականության բոլոր ջանքերը ի գործ են դրվել ապակողմնորոշելու համար իսլամական այս հսկա շարժումը:
Այս մեծ ընդվզումներում մուսուլման կանայք ու տղամարդիկ ոտքի են կանգնել իշխանավորների և ԱՄՆ-ի տիրակալության դեմ, որը հանգեցրել է ժողովուրդների նվաստացմանն ու Սիոնիստական ոճրագործ ռեժիմի հետ գործակցությանը: Նրանք կենաց ու մահու այս պայքարում իրենց փրկության ազդակը համարել են իսլամն ու նրա փրկարար ուսուցումները և դա հայտարարում են բարձր ձայնով: Նրանք իրենց բնաբանն են դարձրել Պաղեստինի բռնահարված ժողովրդին պաշտպանելն ու զավթիչ ռեժիմի դեմ պայքարը:
Նրանք բարեկամության ձեռք մեկնեցին մուսուլման ժողովուրդներին և իսլամ ժողովրդի միասնականության պահանջը ներկայացրեցին:
Սրանք հիմնասյուններն են այն երկրներում տեղի ունեցած ժողովրդային ընդվզումների, որոնք վերջին երկու տարիներումծածանել են ազատության ու բարեփոխության դրոշը և իրենց հոգով ու սրտով ներկա գտնվեցին հեղափոխության հրապարակներում: Եվ սա է, որ ավելի է ամրացնում իսլամ մեծ ժողովուրդի բարեփոխման հիմքերը: Այս հիմնական սկզբունքների հանդեպ հավատարմությունը այդ երկրներում ժողովրդային ընդվզումների հաղթանակի անհրաժեշտ պայմանն է:
Թշնամին նպատակ ունի սասանել այդ հիմքերը: ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ու Սիոնիզմի բարոյազուրկ տարրերը չարաշահելով թերացումներն ու մակերեսային մոտեցումները ձգտում են շեղել մուսուլման երիտասարդության հոսքը և նրանց իսլամի անվամբ իրար դեմ հանել և հակագաղութարարական ու հակասիոնիստական ջահադը վերածել իսլամ աշխարհի պողոտաներում ու փողոցներում նկատվող կույր ահաբեկչության, որպեսզի մուսուլմանների արյունը հենց իրենց ձեռքով հեղվի և իսլամի թշնամիները փրկվեն փակուղային վիճակից և վարկաբեկեն իսլամն ու նրա քաջամարտիկներին:
թշնամին իսլամն ու իսլամական կարգախոսները կրճատելու ուղղությամբ անհուսության մատնվելով դիմել է իսլամական վարդապետությունների միջև դավադիր քայլերի իրագործմանը և շիաֆոբիայի ու սոննիֆոբիայի պես դավադիր քայլեորվ նապատակադրել է խոչընդոտել իսլամ ժողովրդի միասնականության ուղին:
Թշնամիները տարածաշրջանում իրենց գործակալների միջոցով ճգնաժամ են հարուցում Սիրիայում, որպեսզի ժողովուրդների միտքը շեղեն նրանց ու նրանց երկրներին սպառնացող վտանգներից և նրանց ուշադրությունը սևեռեն իրենց կողմից կանխամտածված կերպով առաջացած արյունալի դեպքերի վրա: Սիրիայի քաղաքացիական պատերազմն ու մուսուլման երիտասարդների միմյանց միջոցով սպանվելը ոճրագործություն է, որի սկիզբը դրվել է ու թեժացվում է ԱՄՆ-ի ու սիոնիզմի և նրանց ենթակա պետությունների միջոցով: Ո՞վ կարող հավատալ, որ Եգիպտոսում, Թունիսում ու Լիբիայում սև բռնապետությունները պաշտպանող պետությունները, այսօր Սիրիայի ժողովրդի ժողովրդավարության պաշտպանը դարձած լինեն: Սիրիայի դեպքերը վրեժխնդրություն է երեք տասնամյակ միայնակորեն զավթիչ սիոնիստներին դիմակայած և Լիբանանում ու Պաղեստինում դիմադրության խմբերին պաշտպանած իշխանությունից:
Մենք Սիրիայի ժողովրդի պաշտպանն ենք ու դեմ ենք Սիրիայում ցանկացած արտաքին միջամտությանն ու հրահրմանը: Այդ երկրում ցանկացած բարեխոխում պիտի իրականացվի հենց իր՝ ժողովրդի միջոցով և միանշանակ ազգային միջոցներով: Այն որ միջազգային տիրակալները տարածաշրջանում իրենց հլու հպատակ պետությունների օգնությամբ մի երկրում ճգնաժամ հարուցեն և ապա ճգնաժամի գոյության պատրվակով տվյալ երկրում ցանկացած ոճրի իրականացումը թույլատրված համարեն, լուրջ վտանգ է և եթե տարածաշրջանի պետությունները այդ հարցով չզբաղվեն պիտի սպասեն, թե երբ է մեծապետական նման դավադիր քայլի գործադրման համար իրենց հերթը հասնում»:
Եղբայրներ ու քույրեր, Հաջջի ուխտագնացությունը իսլամ աշխարհի կարևոր հարցերում խորհելու բացառիկ առիթ է: Տարածաշրջանի հեղափոխությունների ճակատագիրը և հիշյալ հեղափոխությունները շեղելու համար դրանցից խոցված գերպետությունների ջանքերը այդ կարևոր հարցերի շարքն են դասվում: Մուսուլմանների միջև պառակտում սերմանելու դավադիր քայլը, Պաղեստինի հարցը և պայքարողներին մեկուսացնելու, ինչպես նաև պաղեստինյան ջահադը լռեցնելու ուղղությամբ ի գործ դրվող ջանքերը, արևմտյան պետությունների հակաիսլամական քարոզչություններն ու իսլամի մեծահարգ մարգարեին անարգողների հանդեպ նրանց ցուցաբերած պաշտպանությունը, քաղաքացիական պատերազմների և մուսուլման որոշ երկրների մասնատման համար հող պատրաստելը և մի շարք այլ կարևոր ու կենասական նշանակություն ունեցող հարցեր այն կարևոր թեմաներից են, որոնք Հաջջի ուխտագնացության ընթացքում և ուխտավորների սրտակցության ու զուգամերձության լույսի ներքո քննարկման առարկա պիտի դառնան:
Անկասկած աստվածային առաջնորդությունն ու օժանդակությունը ջանադրող հավատացյալներին կցուցանի ապահով ու անվտանգ ուղիները:

Սեյեդ Ալի Խամենեի
30 մեհր 1391 թվական
5 զիհաջե 1433 լուսնային թվական

 


| شناسه مطلب: 11466







نظرات کاربران