Message of Imam Khamenei on 2019 Hajj pilgrimage, in ARMENIAN language Message of Imam Khamenei on 2019 Hajj pilgrimage, in ARMENIAN language Message of Imam Khamenei on 2019 Hajj pilgrimage, in ARMENIAN language بعثه مقام معظم رهبری در گپ بعثه مقام معظم رهبری در سروش بعثه مقام معظم رهبری در بله
Message of Imam Khamenei on 2019 Hajj pilgrimage, in ARMENIAN language Message of Imam Khamenei on 2019 Hajj pilgrimage, in ARMENIAN language Message of Imam Khamenei on 2019 Hajj pilgrimage, in ARMENIAN language Message of Imam Khamenei on 2019 Hajj pilgrimage, in ARMENIAN language Message of Imam Khamenei on 2019 Hajj pilgrimage, in ARMENIAN language

Message of Imam Khamenei on 2019 Hajj pilgrimage, in ARMENIAN language

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Բեյթոլլահ Ալ Հարամի(Աստծո Տան) ուխտավորներին հղած ուղերձում, կարևորել է ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային բռնատիրոթյանը Ոչ ասելը:

Ըստ առաջնորդի, դա նշանակում է Ոչ ասել բռնությանը, միլիտարիզմին, դատապարտել ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ ԻԼԻՊ-ին ու ամերիկյան Black Water -ին: Ըստ առաջնորդիդա նշանակում է նաև մուսուլման ժողովրդի բողոքը՝ Սիոնսիտական ոճրագործ ռեժիմի ու նրա հովանավորների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ի միլիտարիզմը և Աֆրիկայի հյուսիսում ու Ասիայի արևմուտքում այդ երկրի աջակիցներին դատապարտելը:


Իրանի առաջնորդը կարևորել է պաղեստինցիների հարցը, որպես մուսուլմանների քաղաքական ամենակարևոր խնդիրը: Նա նշել է. «Դարի գործարք» թշնամական նախագիծը, որը ներկայացվել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից, հանցագործություն է՝ ուղղված մարդկային հասարակության դեմ»: ԻԻՀ առաջնորդը բոլորին կոչ է արել ակտիվորեն քայլ կատարել թշնամու այս սադրանքը դատապարտելու ուղղությամբ: Նա նշել է, որ Աստծո կամոք, համաշխարհային բռնության բոլոր դրսևորումները, Դիմադրության կամքի ու հավատքի դիմաց պարտության են մատնվելու:


Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձը, որն այսօր ընթերցվել  է  ուխտագնացության հարցերով նրա ներկայացուցիչ Հոջաթ-օլ-էսլամ Վալմոսլեմին Նավվաբի կողմից՝ Արաֆաթի անապատում, հետևյալն է.


بسم الله الرّحمن الرّحیم


والحمدلله ربّ العالمین و صلّی الله علی رسوله الکریم الامین، محمّد خاتم النّبیّین، و علی آله المطهّرین سیّما بقیّة الله فی الارضین، و علی اصحابه المنتجبین و من تبعهم باحسان الی یوم الدّین.


«Հանուն ողորմած և բարեգութ Աստծու: Ուխտագնացությունն ամեն տարվա այն ժամանակահատվածն է, երբ Աստծու գթությունը տարածվում է  մուսուլման ժողովրդի վրա: Պատմության ընթացքում,  Ղուրանը հրավիրել է համախմբվել այս բարիքներով լի սեղանի շուրջ, որպեսզի հավատացյալ ուխտագնացներն իրենց իմաստուն հայացքով ու մտքով կարողանան օգտվել այդ սեղանից և ամեն տարի, ուխտագնացության դասերը սերտողները իրենց սերտած դասերը տարածեն ողջ աշխարհում: Ուխտագնացության մեջ աստվածապաշտությունը, որը յուրաքանչյուր մարդու զարգացման, դաստիարակության ու կատարելագործման գործոնն է,  համախմբում է բոլորին և հրավիրում շարժվել միակ կենտրոնի շուրջ՝ համընդհանուր նպատակին հասնելու համար: Իսկ մուսուլման ժողովրդի շարժման ու ջանքերի շարունակականության գաղտնիքն աստվածապաշտությունն է: Բոլոր ուխտավորներն այստեղ հավասարապես կանգնում են կողք կողքի և նրանց միջև գոյություն չունի ոչ մի տարբերություն: Դա խտրությունը վերացնելու և հնարավորությունները մեկ դարձնելու խորհրդանիշն է: Դա ցույց է տալիս իսլամական հասարակության հիմքը՝ փոքրիկ պանորամայով: Այս ուխտագնացության ընթացքում արված յուրաքանչյուր ծես, շարժում, գործողություն կամ դադար, այդ թվում՝ Ահրամը կամ Թավաֆն իրենցից ներկայացնում են որոշակի խորհրդանիշ՝ այն պատկերի վերաբերյալ, որ իսլամը ներկայացնում է ցանկալի հասարակության մասին: Ուխտագնացության ընթացքում, ուխտավորները, որ եկել են աշխարհի տարբեր երկրներից, և շատ հեռու են իրարից, ավելի գիտակից ու փորձառու են դառնում: Նրանք այստեղ հնարավորություն ունեն տեղեկանալ միմյանց վիճակի մասին և փարատել սխալ ընկալումները: Եվ ասյտեղ է, որ սրտերը միանում են, կարղությունները մեկ են դառնում համընդհանուր թշնամուն դիմակայելու համար: Սրանք հաջի ուխտագնացության ամենամեծ ու կենսական ձեռքբերումներն են, որոնք հնարավոր չէ ձեռք բերել ոչ մի համաժողովի ընթացքում: Բարաաթ ծեսի հիմքում ընկած է անարդարությունների, բռնությունների, գռեհկության ու անբարոյականության դիամց ատելություն ցուցաբերելը և բոլոր ժամանակների բռնությունների ու անարդարությունների դեմ կանգնելը: Այն հաջի ամենամեծ բարիքներից  է և մեծ հնարավորություն՝ մուսուլման չարքաշ ժողովուրդների համար: Այստեղ պետք է Ոչ ասել բռնատեր ուժերի կռապաշտ ու անհավատ ճակատին, որը գլխավորում է ԱՄՆ-ն, նշանակում է Ոչ ասել բռնությանը, միլիտարիզմին, դատապարտել ահաբեկչությունը, այդ թվում՝ ԻԼԻՊ և ամերիկյան Black Water խմբավորումներին: Ըստ առաջնորդի  դա նշանակում է նաև մուսուլման ժողովրդի բողոքը Սիոնիստական ոճրագործ ռեժիմի ու նրա հովանավորների դեմ, ինչպես նաև ԱՄՆ-ի միլիտարիզմը և Աֆրիկայի հյուսիսում և Ասիայի արևմուտքում այդ երկրի աջակիցներին դատապարտելը: Տարածաշրջաններ, որոնց ժողովուրդների տառապանքը հասել է գագաթնակետին և ամեն օր ավելի է աճում: Սա նշանակում է նաև ատելություն դրսևորել ռասիզմի, խտրականության դեմ, որը հիմնված է աշխարհագրության, ռասայական պատկանելիության կամ մաշկի գույնի վրա: Նշանակում է   ատելություն հայտնել արժանապատիվ ու ազնիվ  վարքագծի դիմաց ագրեսոր ու սադրիչ ուժերի բռնատիրական և վայրենաբարո վարքագծի հանդեպ: Իսլամը բոլորին հրավիրում է հետևել արժանապատիվ, ու ազնիվ վարքագծինՍրանք Աբրահամի ուխտագնացության բարիքների մի մասն են, դեպի որոնց  հրավիրում է իսլամը: Սա մուսուլմանական հասարակության գաղափարների մարմնավորված խորհրդանիշն է, որ ամեն տարի ձևավորվում է մուսուլման ժողովուրդների կողմից և ցուցադրում մի հզոր ու բովանդակալից ներկայացում՝ հստակ լեզվով բոլորին կոչ անելով ջանք չխնայել նման հասարակություն ձևավորելու համար: Իսլամ աշխարհի ընտրյալները, որոնց մի մասը հիմա մասնակցում են հաջի ուխտագնացությանը, ծանր պարտականություն են կրում: Այս դասերը, նրանց միջոցով պետք է տարածվեն բոլոր ժողոուրդների միջև և դառնան հանրային կարծիքի սեփականությունը: Եվ նրանց ձեռքով պետք է տեղի ունենա մտքերի, շարժառիթների և գիտակցության առևտուրը: Այսօր, իսլամ աշխարհի ամենակարևոր խնդիրներցի մեկը պաղեստինցիների հարցն է, որ իսլամ աշխարհի ամենակարևոր հարցն է համարվում, որ ուսմունքին, ռասային էլ որ պատկանեն: Պաղեստինում տեղի է ունեցել վերջին դարերի ընթացքում ամենամեծ բռնությունը: Այս ցավալի իրադարձության մեջ, մի ժողովրդի ամեն ինչը՝ երկիրը, դաշտը, ունեցվածքը, արժանապատվությունն առգրավվել է: Սակայն Աստծո կամոք, այս ժողովուրդը չի ընդունել իր պարտությունը և չի հանձնվել: Եվ այսօր, առավել քան երբևէ, այս ժողովուրդն ավելի խիզախորեն է կանգնած մարտի դաշտում: Սակայն արդյունքը կապված է բոլոր մուսուլմանների աջակցության հետ: «Դարի գործարք» սադրանքը, որը բռնատեր ԱՄՆ-ի ու նրա դավաճան աջակիցների կողմից փորձ է արվում իրականություն դարձնել, հանցագործություն է ընդդեմ մարդկային հասարակության և ոչ թե Պաղեստինի ժողովրդի դեմ: Մենք բոլորին հրավիրում ենք ակտիվ մասնակցություն ունենալ թշնամու այս սադրանքն ու դավադրությունը պարտության մատնելու հարցում: Եվ Աստծո կամոք ու զորությամբ, համաշխարհային բռնատիրության ճակատի մյուս սադրանքներն ընդդիմադիր ճակատի կամքի ու հավատքի դիմաց պարտություն են կրելու:


قال الله العزیز: اَم یُریدونَ کَیدًا فَالَّذینَ کَفَروا هُمُ المَکیدون.(۲) صدق الله العلیّ العظیم.


Աստծուց հայցում եմ հարգարժան ուխտավորների համար հաջողություն: Մաղթում եմ նրանց աստվածային բարություն, առողջություն և ցանկանում, որ նրանց աղոթքներն ընդունելի լինեն»:


 


Սեյեդ Ալի Խամենեի


1398 թ.մորդադ ամսի 14


1440 թ. զիհաջջա ամսի 3


 


| شناسه مطلب: 95703




ارمنی



نظرات کاربران