Աշխարհի, հատկապես ԱՄՆ-ի եւ Իսրայելի դահիճների նկատմամբ ատելությունը պետք է բացահայտել

Աշխարհի, հատկապես ԱՄՆ-ի եւ Իսրայելի դահիճների նկատմամբ ատելությունը պետք է բացահայտել
Հանուն գթած և ողորմած Աստծո
Փառք աշխարհների Տիրոջը, և ողջույն Նրա լավագույն ,ընտրյալ ծառային՝ Մոհամմադին և Նրա մաքրամաքուր ընտանիքին և բարի աջակիցներին ու արդար հետևորդներին մինչև դատաստանի օրը:
Աբրահամական հաճելի մեղեդին, որ Աստծո հրամանով բոլոր մարդկանց բոլոր ժամանակաշրջաններում, Հաջջի ուխտագնացության ժամանակ հրավիրում է դեպի Քաաբա, այս տարի ևս աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ մուսուլմանների սրտեր գրավել է միաստվածության և միասնության այս արարողությամբ և ստեղծել մարդկանց այս փառահեղ զանգվածը և ժողովրդական բազմազանությունը և մարդկային այս հսկայական շրջանակը և իսլամի հոգևոր ուժը ի ցույց դրել բոլորին։
Հաջջի հսկայական հավաքը և բարդ ծեսերը, երբ դիտվում են խոհեմ հայացքով, մուսուլմանի համար գոտեպնդման և վստահության աղբյուր են, իսկ թշնամու և չարակամի համար՝ ահռելի ու սարսափելի են: Զարմանալի չէ, եթե Իսլամական Ումմայի թշնամիներն ու չարակամները ոչնչացման թիրախ են դարձնում Հաջի արարողության այս երկու ասպեկտները՝ կամ կրոնական ու քաղաքական տարբերություններն ավելի ընդգծված ներկայացնելու, կա՛մ սրբազան ու հոգևոր կողմերը նսեմացնելու միջոցով:
Ղուրանը Հաջը ներկայացնում է որպես երկրպագության ու խոնարհության խորհրդանիշ, մարդկանց հավասար արժանապատվության խորհրդանիշ, մարդու նյութական և հոգևոր կյանքի կազմակերպման, օրհնության և առաջնորդության, հոգևոր խաղաղության խորհրդանիշ և եղբայրների միջև գործնական փոխզիջման, թշնամիների նկատմամբ ատելության և հզոր դիրքորոշման խորհրդանիշ։
Հաջին առնչվող այաների և այս եզակի արարողության ու ծեսերի պարտավորության մասին խորհելը մեզ ցույց է տալիս այս և նման գաղտնիքները Հաջի բարդ կազմի մեջ:
Դուք՝ ուխտավոր եղբայր և քույր, այժմ գտնվում եք այս ճշմարտությունների և լուսավոր ուսմունքների կիրառման դաշտում: Ձեր միտքն ու գործը ավելի ու ավելի մոտեցրեք դրանց և որպես Հաջջի ուխտագնացության արժեքավոր ու իրական նվեր տուն վերադարձրեք այս վեհ գաղափարներով միախառնված և վերականգնված ինքնությունը։
Ատելության հարցն այս տարի ավելի ընդգծված է, քան անցյալում, քանի որ Գազայի ողբերգությունները,որոնք աննախադեպ են ժամանակակից պատմության մեջ, և դաժան ու անողոք և իհարկե անկում ապրող սիոնիստական ռեժիմի հանդգնությունը որևէ մուսուլման անհատի, կուսակցության, կառավարության կամ աղանդի համար որևէ նկատառման կամ հանդուրժելու տեղ չի թողել, և այս ատելությունը պետք է Հաջջի արարողության շրջանակից դուրս նաև շարունակվի ամբողջ աշխարհի մուսուլմաններով բնակեցված երկրներում և քաղաքներում և բացի ուխտավորների շրջանում նաև տարածվի ժողովրդի բոլոր խավերում։
Սիոնիստական ռեժիմի և նրա աջակիցների, հատկապես ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ այս ատելությունը պետք է դրսևորվի ժողովուրդների ու կառավարությունների խոսքով ու գործով և դահիճներին ու նրանց աջակիցներին պետք է նեղ դրության մեջ դնել։
Պաղեստինի և Գազայի համբերատար ու ճնշված ժողովրդի պողպատե դիմադրությունը,ում համբերության ու դիմադրության փառքը մղել է աշխարհին մեծարել նրանց և հիանալ նրանցով , պետք է ամեն կերպ աջակցել այս դիմադրությանը:
Աստծուց նրանց համար լիակատար և արագ հաղթանակ եմ հայցում։ Սիրելի ուխտավորներ, Թո'ղ ձեր ուխտն ընդունելի լինի Տիրոջ առաջ և ձեր երթն առ Աստված` լուսավոր:
Հազրաթ Բաղիաթոլլահի(կյանքս նրան մատաղ) ընդունելի դարձած աղոթքը լինի ձեր աջակիցը։
Աստծո խաղաղությունն ու ողորմությունը լինի ձեզ վրա։
Սեյեդ Ալի Խամենեի
1445 թ․Զի ալ- Հիջջա ամսի 4
1403 թ․ Խորդադ ամսի 22
2024 թ․ հունիս ամսի 15